-
18.05.2018|
12:50
Մայիսի 16-ին Լիոնի 45000 հանդիսատես տեղավորող «Օլիմպիկ Պարկ» մարզադաշտում Եվրոպայի լիգայի եզրափակչում մրցեցին Մադրիդի «Աթլետիկոն» ու ֆրանսիական «Մարսելը»:
-
17.05.2018|
11:50
Մադրիդի «Ատլետիկոն» դարձավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի հաղթող։
Չորեքշաբթի ուշ երեկոյան Լիոնում եզրափակիչում իսպանական ակումբը 3:0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսել»-ին։ Երկու գոլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը, մեկ գնդակ էլ մրցակցի դարպասն անցկացրեց Գաբին։
-
16.05.2018|
15:45
Հոկեյի աշխարհի առաջնության խմբային փուլի Շվեդիա-Ռուսաստան մրցակցությունում ռուսները զիջել են առաջատարին` սկանդինավցիներին, ու 16 միավորով հայտնվել խմբային երկրորդ հորիզոնականում, որը տալիս է փլեյօֆյան հանդիպումների մասնակցության հնարավորություն:
-
15.05.2018|
00:49
Շարունակում է օրակարգային մնալ Գյումրու «Շիրակի» հետ կապված պատմությունը, այսպես կոչված, պայմանավորված խաղի վերաբերյալ:
-
15.05.2018|
00:48
Ֆուտբոլային եվրոպական գերտերություններից ընթացիկ մրցաշրջանը ավարտեցին Գերմանիան ու Անգլիան, մյուս երեքը դեռևս մեկ տուր ունեն անցկացնելու: Չեմպիոնների առումով տարակարծություններ չկան, նրանք գրեթե բոլորն էլ վաղաժամկետ էին նվաճել այդ տիտղոսը, սակայն ինտրիգը շարունակում էր մնալ մրցանակային մյուս տեղերի, ինչպես նաև եվրախաղարկությունների մասնակցություն նվաճելու հարցում:
-
11.05.2018|
17:07
Արդեն հունիս ամսից գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան կսկսի մարզվել հանրահայտ կանադացի մարզիչ Բրայան Օրսերի ղեկավարությամբ: Ավելի վաղ դա անելն անհնար է մարզուհու զբաղվածության պատճառով, որոնք նախապես էին ներառվել աշխատանքային գրաֆիկ:
-
11.05.2018|
02:05
Անգլիական «Մանչեստր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, գլխի ծանր վիրահատությունից ուշքի գալուց հետո, առաջին բանը, ինչով հետաքրքրվել է, «Դոնկաստր» թիմի ելույթի արդյունքն է եղել:
-
11.05.2018|
02:04
Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան ու Մեքսիկան միացյալ ուժերով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) կարող են բերել տասնմեկ միլիարդի եկամուտ, եթե հաղթեն 2026 թվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կազմակերպելու հայտ ներկայացրած երկրների մրցույթում:
-
11.05.2018|
02:03
Եվրոպական ֆուտբոլային գերտերություններից քանի դեռ Գերմանիայում հանգստյան օրեր էին, Ֆրանսիայում ու Իտալիայում թիմերը վիճարկում էին երկրների գավաթները, իսկ Անգլիայում ու Իսպանիայում առաջնության խաղեր էին:
-
10.05.2018|
13:53
«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից: Նա հայտնել է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշման մասին: Այս մասին ասվում է նրա կողմից տարածված հայտարարության մեջ:
: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am